Բաժիններ՝

Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները փակել են Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը

«Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները փակել են Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեցին նրանք՝ հավելելով, որ դեռ վիճակն անորոշ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները խնդրի առջև էին կանգնել, քանի որ վրացիները նրանց չեն թողել հատել սահմանը: Խնդիրներ են առաջացել Բագրատաշենի մաքսային կետում:

«Վրաստանում ՀՀ դեսպանը միջամտեց՝ ապրանքը եկավ հասավ Հայաստան, հիմա էլ այստեղ 25 կիլոգրամների համար ենք կռիվ անում: Մեզ չեն թողնում անցնել: Ես ապրանքը պատվիրել եմ Թուրքիայից, այն եկել է, գնացել եմ Վրաստանից բերել եմ, հիմա չեն թողնում այս մարդիկ՝ ՊԵԿ վերահսկողության վարչությունը: Ասում են՝ պետք է անպայման գնաք Թուրքիա գաք ու վերցնեք ձեր ապրանքը: Տարբերությունը ո՞րն է, կարող է Վրաստանից եմ ապրանքը բերել: 21-րդ դարն է, ես Viber-ով եմ աշխատում: Մենակ ես չեմ, մոտ 300 հոգի կա: Կեսը պատվերով է ապրանք ձեռք բերել, կեսն էլ անձամբ է գնացել Թուրքիա: Հիմա որ Չինաստանից ու ԱՄԷ-ից ապրանք եմ ստանում, պետք է այդ երկրներ հասնե՞մ»,- մեզ հետ զրույցում նշել էր «Նար Տուր» ուղևորային բեռանափոխադրող ընկերության փոխտնօրեն Վարդան Բեգինյանը:

https://www.facebook.com/gayane.ayvazyan1/videos/2438463576186429/

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս