
«Շքմերուլի». հիասքանչ վրացական ուտեստ՝ ընկերների համար

Բաղադրիչներ
1. Հավ – 1 կգ
2. Սխտոր – 1 մեծ գլուխ
3. Սերուցք (10 %) – 350 մլ
4. Կարգ – 50-60 գ
5. Կծու պղպեղ կամ աջիկա
6. Աղ
Պատրաստման եղանակը
1. Հավը աղ անել և աջիկա կամ կծու պղպեղ քսել:
2. Հավը մեջքի մասով դեպի ներքև դնել լավ տաքացրած տապակի մեջ և տապակել մինչև կարմիր կեղև ստանալը, հետո շրջել, վրան ծանրություն դնել, տապակել:
3. Ստուգել, որ ոչինչ չայրվի, իջեցնել կրակը միջինի: Յուրաքանչյուր 8-12 րոպեն մեկ շրջել:
4. Պատրաստի հավը դնել թասի մեջ, իսկ յուղի մեջ, որում այն տապակվել է, դնել սխտոր, մի փոքր տապակել, հետո լցնել սերուցքը, հասցնել եռման, եփել 3 րոպե, մեջը դնել հավը և պատրաստել ջեռոցում մոտ 5-7 րոպե:
5. Մատուցել հենց այն տապակով, որի մեջ պատրաստվել է Շքմերուլին:
6. Վրան լցնել մանր կտրատված կանաչի և նռան հատիկներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը