Բաժիններ՝

Չինաստանում գտել են աշխարհի ամենախոր երկնագույն անցքը

Չինաստանի Շրջակա միջավայրի օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնը հրապարակել է չափումների արդյունքները Սանշա քաղաքի տարածքում (Պարասելյան կղզիներ, Հայնանի հարավային նահանգ) վիթխարի բնական ջրամբարում: Մասնագետները պարզել են, որ այդ վիթխարի բնական ջրհորի խորությունը 300 մետրից փոքր-ինչ ավելի է եւ գերազանցում է նախկին ռեկորդակրին՝ Դինա երկնագույն անցքին Բահամյան կղզիներում (շուրջ 200 մետր)։

Խորջրյա քարայրի, որի պաշտոնական աշխարհագրական անվանումը Յունլե («Հավերժական բերկրանք») է, մակերեւույթին տրամագիծը հասնում է 130 մետրի եւ, ընկղմվելու համեմատ նեղանում է մինչեւ 36 մետր: Ինչպես պնդում են գիտնականները, այդ տեկտոնական ձագարափոսը գետնի տակ չի միանում հարակից Հարավչինական ծովի ջրատարածքին: Այդուհանդերձ, այնտեղ բնակվում են ավելի քան 20 տեսակի ծովային ձկներ եւ կենդանիներ:

«Այդ երկնագույն անցքը գիտական, պատմական եւ մշակութային մեծ արժեք է ներկայացնում իրենից»,- Օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնում մեկնաբանել են այդ երկրաբանական ֆենոմենի նշանակալիությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս