Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում երեք մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Հունվարի 19-ին՝ ժամը 22:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ տրանսպորտային միջոցների դիսպետչերական կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները բախվել են կայանած «Toyota Corolla» մակնիշի (վարորդը՝ Տ. Բ.) ավտոմեքենային:

Բախման հետևանքով «Opel Zafira մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում է գտնվել Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, ով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Տեսանյութեր

Լրահոս