
Եղիսաբեթ թագուհին պիցցա ուտո՞ւմ է. պատասխանում է Քեյթ Միդլթոնը

Մեծ Բրիտանիայի թագուհին ուտո՞ւմ է պիցցա. այս հարցը Քեյթ Միդլթոնին տվել է Թագավորական այգեգործական միությունում տեղի ունեցած բարեգործական միջոցառմանը ներկա փոքրիկ հյուրերից մեկը:
«Սա հրաշալի հարց է: Բայց ես չգիտեմ: Իրոք, չգիտեմ: Հաջորդ անգամ, երբ հանդիպեմ նրան, անպայման կհարցնեմ»,- ինչպես հաղորդում է Elle.ru-ն, պատասխանել է Քեմբրիջի դքսուհին:
Նշենք, որ թագադրումից հետո Եղիսաբեթ II-ը չորս անգամ այցելել է Իտալիա: Թագուհու վերջին այցելությունը Հռոմ տեղի է ունեցել 2014 թվականին, թեև այն շատ կարճ էր. թագուհին Հավերժ քաղաքում անցկացրել է ընդամենը մի քանի օր: Մինչ այդ Եղիսաբեթ II-ը Իտալիայում եղել է 2000 թվականին, այնպես որ նա բավարար հնարավորություններ ունեցել է գոնե մեկ անգամ պիցցա փորձելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը