
«Չեմ կարծում, որ Մոուրինիոն խնդիրներ կունենա աշխատանք գտնելիս». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գուննար Սուլշերը խոսել է Ժոզե Մոուրինիոյի ապագայի մասին:
– Ժոզեն ասել է, որ ինքն ունի ապագա՝ որպես թոփ–մարզիչ: Դուք համաձա՞յն եք:
– Այո, ինչո՞ւ ոչ: Նա հրաշալի մարզիչ է՝ հաշվի առնելով այն արդյունքները, որոնց նա հասել է: Չեմ կարծում, որ Մոուրինիոն խնդիրներ կունենա աշխատանք գտնելիս:
– Նա նաև խոսում էր այս սերնդի ֆուտբոլիստների հետ կապված խնդիրների մասին: Դուք կարծես թե խնդիրներ չունեք:
– Ես չեմ կարող մեկնաբանել այն, ինչ նա ասել է: Ինձ շատ դուր է գալիս այս ֆուտբոլիստների հետ աշխատելը: Սա այն է, ինչ ես կարող եմ ասել:
– Դուք Մոուրինիոյի նման ապրում եք հյուրանոցո՞ւմ:
– Դեռ այո, բայց ես արդեն ինձ համար տեղ գտել եմ: Այնպես որ, սա երկար չի շարունակվի: Այստեղ ես ունեմ ընկերներ և բարեկամներ, այնպես որ, ես միայնակ չեմ նստում իմ հյուրանոցում:
Ինձ այստեղ դուր է գալիս: Ես պետք է ասեմ, որ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ արթնանալու և անցնեմ աշխատանքի: Ես սիրում եմ աշխատել մարդկանց հետ և հետևել նրանց առաջընթացին:
Երբ նման ակումբում ես, ուզում ես շուտ քնել, որպեսզի առավոտյան վաղ արթնանաս ու անցնես աշխատանքի:
Սիրարփի Աղաբաբյան