
«Ուզում ենք Լա լիգան երկրորդը դարձնել Չինաստանում». Տեբաս

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Իսպանիայի առաջնությունը Չինաստանում ընդլայնելու մասին:
«Ուզում ենք Լա լիգան երկրորդը դարձնել Չինաստանում: Չինաստանի Սուպերլիգայի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս շատ բան իմանալ չինական ֆուտբոլի մասին: Նրանց աճը վերջին տարիներին տպավորիչ է: Սուպերլիգայից հետո երկրորդը դառնալը Չինաստանում մեր ռազմավարության մի մասն է:
Չինաստանի լիգան ձեռք է բերում աշխարհի լավագույն լիգաների հետ աշխատելու փորձը և ուշադիր հետևում է իսպանական ֆուտբոլի աճին:
Մենք աշխատում ենք Իսպանիայում չինական լիգայի հետ: Մենք կիսում ենք թվային փորձը՝ քննարկելու մարքետինգն Իսպանիայում և Իսպանիայից դուրս: Մենք կօգնենք իրականացնել չինական լիգայի նախագահի երազանքը, որպեսզի չինական թիմը կարողանա հասնել Աշխարհի գավաթին: Դա տեղի կունենա մի օր:
Լա լիգայի խաղ կկայանա՞ Չինաստանում: Նա մենք պետք է խաղանք Մայամիում»,- կատակել է Տեբասը:
Սիրարփի Աղաբաբյան