Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով  168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, որ խորհրդարանում ընդդիմություն չկա և այն ապագայում պետք է ձևավորվի ապագայում ԱԺ-ից դուրս, հայտարարեց, թե ընդդիմության հարցերն իրենց գործունեության տիրույթում չեն և իրենք չեն որոշում՝ որտեղ կձևավորվի՝ ԱԺ-ո՞ւմ, թե՞ դրսում:

Մեր հարցին՝ կա՞ ընդդիմություն ԱԺ-ում, Լ.Նազարյանը պատասխանեց, որ այո, իհարկե, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների աշխատանքն ամբողջությամբ ընդդիմադիր աշխատանք է:

Դիվանագիտական ինստիտուտի վարկաբեկման վերաբերյալ Մ.Մինասյանի մեղադրանքին Լ.Նազարյանը հակադարձեց, թե դիվանագիտական գործունեության հետ կապված նախկինում եղել են խնդիրներ, նոր կառավարող ուժի կողմից կա հանձնառություն՝ ներգրավելու այդ համակարգում այնպիսի մարդկանց, որոնք բացառապես զբաղված կլինեն դիվանագիտական աշխատանքով, ոչ թե այլ գործունեությամբ, որը որոշ դիվանագետների դեպքում նախկինում եղել է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031