ՔՊ թեկնածուին հաղթած Կապանի նոր քաղաքապետի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Գ. Փարսյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաեւ 5 հողամաս:
Բացի այդ, նա հայտարարագրել է նաեւ «MERCEDES–BENZ G55 AMG» եւ «NISSAN MAXIMA 3.0» մակնիշի ավտոմեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 084 313 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գեւորգ Փարսյանը հաղթել էր «Քաղացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանին: Գեւորգ Փարսյանն ակուսակցական է: Հրապարակված կենսագրական տվյալների համաձայն՝ 2009թ. նա աշխատել է «Կապանի նորոգշին» ՍՊԸ– ում՝ որպես իրավաբան, տարիներ անց զբաղեցրել է նաեւ «Ռազ–Բիլդինգ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: