
Ավետ Ադոնցը՝ ԱԳ փոխնախարա՞ր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին, ով վերջերս է դիվանագիտական առաքելությունը ավարտել Իսպանիայում:
Չնայած դրան, Մնացականյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, որ ԱԳ փոխնախարար պետք է նշանակվի հենց Ադոնցը:
Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը 2007թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ից և հետագայում դիվանագիտական կարիերան սկսեց ԲՀԿ քվոտայով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: