Նազենի Ղարիբյանը նոր ստեղծվելիք միասնական նախարարությունում փոխնախարար կնշանակվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական էլիտայում քննարկվում է Բրյուսովի անվան լեզվաբանահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանին եւ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նոր ստեղծվելիք միասնական նախարարությունում փոխնախարարներ նշանակելու հարցը:

Գրիշա Թամրազյանը մամուլին հայտնի է դարձել բրյուսովցիների բողոք-նամակներից: Նա այդ պաշտոնում նշանակվել է նախկին իշխանությունների ժամանակ։ Ավելի վաղ, ֆիզկուլտինստիտուտ ավարտած Թամրազյանը կարճ ժամանակով Կոնսերվատորիայի պրոռեկտոր է աշխատել:

Իսկ Նազենի Ղարիբյանը փոխնախարար է նշանակվել նոր իշխանության ժամանակ։ Նա հայտնի քաղաքագետ, վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի նախկին կինն է, եւ քանի որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մշակույթի նախարարությունը միավորվելու է ԿԳՆ-ին, նա կղեկավարի մշակույթի բլոկը:

Հիշեցնենք, որ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է դարձել:

Կրճատման ենթակա մյուս նախարարությունների փոխնախարարների ճակատագիրը դեռ
անհայտ է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս