
Փակ խորհրդակցություն՝ ՊՆ-ում. ինչ է սպասվում գարնանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նախորդ շաբաթ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել փակ խորհրդակցությունների շարք, որում քննարկվել են անչափ կարեւոր հարցեր` ոչ միայն հայաստանյան հումանիտար, խաղաղասիրական կորպուսներին ու առաքելություններին առնչվող, այլեւ կոնկրետ հարցեր. որոնցից մեկը գարնանը` ապրիլ-մայիսին, չբացառվող ադրբեջանական սադրիչ, ընդհուպ մինչեւ լոկալ, անգամ տոտալ ռազմական գործողությունների հնարավորության, հայկական բանակին դրանց դիմակայելու ներուժի հարցեր:
«Ինչը նշանակում է, որ ընթացող եւ սպասվող բանակցային գործընթացի հետ մեծ հույսեր չեն կապվում, իսկ Ադրբեջանը կարծես անհամբեր է, դրա համար է վերջին ամիսներին այսպես տազ արել»,- ասաց մեր աղբյուրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: