
Ձմեռային ջերմացնող ապուր՝ հավով և վարսակի փաթիլներով

Պատրաստման եղանակը
1. Եփել սովորական հավի արգանակ, ըստ ճաշակի աղ ցանել:
2. Կարտոֆիլը կտրատել խոշոր կտորների և ավելացնել կաթսայի մեջ:
3. Հետո ավելացնել վարսակի փաթիլները:
4. Տապակել մանր կտրատված սոխը՝ տոմատի մածուկով:
5. Ըստ ցանկության՝ ապուրի մեջ ավելացնել աջիկա, ինչպես նաև՝ տղեմալի կամ սացեբելի:
6. Պատրաստի ապուրի մեջ ավելացնել կտրատված կանաչի և սխտոր:
7. Կաթսան ծածկել կափարիչով, անջատել կրակը և թողնել մոտ 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը