Ինչպես բարելավել հիշողությունը և ուղեղի աշխատանքը

Մի խումբ ամերիկացի հետազոտողներ պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունը, այդ թվում՝ զբոսանքները կամ տնային գործերը, օգնում են բարելավելու հիշողությունը եւ գլխուղեղի կոգնիտիվ այլ գործառույթներ: Գիտնականների եզրակացություններին կարելի է ծանոթանալ EurekAlert! պորտալում հրապարակված մամուլի տեղեկագրում:

Հետազոտությանը մասնակցել է 454 մարդ, այդ թվում՝ 191 դեմենցիայով տառապող: Կամավորներն անցել են ֆիզիկական ուժի թեստավորում, նաեւ գնահատվել է նրանց մտածողությունը եւ հիշողությունը 20 տարվա ընթացքում: Գիտափորձի բոլոր մասնակիցները համաձայնել են իրենց մահից հետո նվիրաբերել իրենց ուղեղները վերլուծության համար:

Միջին հաշվով կյանքից հեռանալուց երկու տարի առաջ հետազոտության մասնակիցներից յուրաքանչյուրն ստացել է դաստակին հագցվող աքսելերոմետր: Սարքը շուրջօրյա հսկել է ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նվազագույն (տեղաշարժումներ տանը), այնպես էլ ավելի եռանդուն շարժումները՝ վարժությունները: Պարզվել է, որ նրանք, ովքեր նստակյաց կյանք են վարել, ավելի հաճախ են տառապել թուլամտությունից եւ ավելի վատ են անցել հիշողության եւ մտածողության թեստերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031