Բաժիններ՝

Ճապոնական հյուրանոցը հեռացրել է ռոբոտ-աշխատակիցների կեսին և դրանց փոխարեն մարդիկ վարձել

Ճապոնիայի Henn na հյուրանոցների ցանցը, որը համալրված է հիմնականում ռոբոտ-աշխատակիցներով, իր անդրոիդների կեսին ուղարկել է կոնսերվացման: Այդ մասին գրել է South China Morning Post-ը:

Դրա պատճառ են դարձել հաճախակի վնասվածքները, ինչպես նաեւ մեքենաների սպասարկման եւ արդիականցման թանկությունը: Բայց գլխավոր պատճառը համարում են այն, որ ռոբոտներն ունակ չեն եղել լիարժեք հաղորդակցվելու կենվորների հետ. չեն կարողացել պատասխանել հասարակ հարցերի, իսկ օգնական ռոբոտներից մեկը հյուրի խռմփոցն ընդունել է որպես հրահանգ եւ համառորեն խնդրել է կրկնել այն:

Դրա հետեւանքով գրանցման կանգնակի առջեւ ռոբոտների փոխարեն կկանգնեն «ավանդական» մարդիկ: Նաեւ հավաքարարների, բեռնակիրների եւ սպասարկող այլ անձնակազմի թափուր տեղեր կան: Ըստ որում Henn na-ն չի պատրաստվում հրաժարվել տեխնիկական առաջընթացից եւ հյուրանոցներում աշխատող անդրոիդների նոր սերունդ է մշակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031