Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարվել են «Սցենարիստ» մրցանակի անվանակարգորդները

Սցենարիստներ Ռայան Քուգլերը եւ Ջո Ռոբերտ Քոուլը, որոնք սցենար են գրել «Սեւ հովազ» ֆիլմի (2018 թ.) համար, հունվարի 15-ին նշվել են «Սցենարիստ» ամենամյա մրցանակի անվանակարգորդների թվում: Այդ մասին Facebook-ի իր ջում հայտնել է մրցանակների շնորհման կոմիտեն, որոնք 1988 թվականից հանձնվում են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կողմից:

Ավելի վաղ Քուգլերի՝ եզակի մետաղի համար մրցակցության մասին պատմող ֆանտաստիկ կինոկոմիքսը, մրցակցություն, որի վրա ազդում է արեւադարձային տափաստանի խորհրդավոր ոգին, արդեն «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում:

«Սցենարիստ» մրցանակի մյուս հավակնողների թվում են Նիկոլ Խոլոֆսեները եւ Ջեֆ Ուիթին՝ «Դուք կկարողանաք արդյոք ինձ ներել» ֆիլմի (2018 թ.) սցենարի համար, որը հանգուցյալ հայտնիների նամակները կեղծող կին գրողի մասին է, ինչպես նաեւ Բարրի Ջենքինսը եւ Ջեյմս Բոլդուինը՝ «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» (2018 թ.) դրամայի համար, որը ներկայացնում է մի մարդու ճակատագիր, ով ճաղերի հետեւում է հայտնվել կեղծ մեղադրանքով, եւ Դեբրա Գրանիկն ու Էնն Ռոսելինին՝ «Հետքեր մի թող» ֆիլմի սցենարի համար, որը պատմում է այն մարդկանց մասին, որոնք փորձում են կյանքից մեկուսանալ քաղաքում:

Մրցանակի հավակնորդների թվում են նաեւ Արմանդո Յանուչին, Դեւիդ Շնայդերը եւ Յեն Մարտինը, որոնք գրել են «Ստալինի մահը» կինոնկարի սցենարը: Մրցանակի անվանակարգորդներին առաջադրում է կոմիտեն՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Գրողների ամերիկյան գիլդիայի նախկին նախագահ Հովարդ Ռոդմենի գլխավորությամբ: Դափնեկիրներին հայտարարելու արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս