Ահա թե ինչու մեզնից յուրաքանչյուրը պետք է գոնե երբեմն կոճապղպեղով թեյ խմի

Կոճապղպեղը միայն արմատապտուղ չէ։ Դա գերօգտակար արմատապտուղ է։ Այն զարմանալի կերպով ամրապնդում է իմունիտետը, լավացնում է մարսողությունը ու ճնշում է օրգանիզմում եղած բոլոր բորբոքային պրոցեսները։

Այս մասին տեղեկանում ենք limon.postimees.ee կայքից։

Կոճապղպեղի մեջ պարունակվում են տարբեր եթերայուղեր, որոնք նրան տալիս են հատուկ բույր ու համ։ Դրանք են Զինգերոնը, Շոգաոլին ու Գինդերոլսը։ Այդ յուղերն օժտված են հզոր հակաբակտերիալ, հակավիրուսային ու հակասնկային հատկություններով։

Կոճապղպեղի արմատը նպաստում է առողջ մարսողությանը, բարձրացնում է իմունիտետը, բուժում է ասթման, նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը, անց է կացնում ցավն ու այտուցը և առհասարակ շատ օգտակար է ձեր օրգանիզմի առողջության համար։

Կարդացեք նաև

Ահա կոճապղպեղով թեյի հիմնական առավելությունները։

Կոճապղպեղը շատ արդյունավետ միջոց է գլխացավի, գրիպի, մրսածության ու նույնիսկ մկանացավերի դեպքում։ Այն ազդում է և՛ որպես ցավազրկող, և՛ որպես հակաբորբոքային միջոց։

Կոճապղպեղով թեյի կանոնավոր օգտագործումն ամրապնդում է իմունային համակարգը, քանի որ նրա մեջ շատ են հակաօքսիդանտները, որոնք օրգանիզմին օգնում են առավել արդյունավետ կերպով պայքարել վարակների դեմ։

Կոճապղպեղի թեյի օրական ընդամենը մեկ բաժակը փոքրագույնի է հասցնում ինսուլտի հետ «հանդիպելու» ձեր հնարավորությունները։ Կոճապղպեղն արդյունավետ կերպով այրում է ճարպաբջիջները, որոնք կուտակվում են անոթներում։

Կոճապղպեղի թեյը բարելավում է արյան շրջանառությունը։ Որպես հետևանք՝ ձեր մարմինը սկսում է ավելի շատ վիտամիններ, հանքանյութեր ու թթվածին ստանալ արյունից։

Կոճապղպեղի թեյի ճնշում է հերպեսի սիմպտոմները։

Կոճապղպեղը սպանում է թոքերում եղած քաղցկեղային բջիջների 76 տոկոսը։ Դա տեղի է ունենում 6-ջինջերիոլ նյութի շնորհիվ։

Վերջերս կատարված մի հետազոտություն ցույց է տվել, որ կոճապղպեղը ամրացնում է օրգանիզմի զգայնությունը ինսուլինի նկատմամբ։ Դա նշանակում է, որ այն ձեզ պաշտպանում է նաև շաքարային դիաբետից։

2015թ. գիտնականներն ապացուցեցին, որ կոճապղպեղը բարելավում է հիշողությունն ու ուղեղի ճանաչողական ունակությունները։ Այն հատկապես օգտակար է միջին տարիքի կանանց համար։

Ինչպե՞ս ճիշտ պատրաստել կոճապղպեղով թեյ։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

1 բաժակ ջուր

1/4 գդալ աղացած կոճապղպեղ

1 թեյի գդալ աղացած քրքում

կոկոսի յուղ՝ ըստ ճաշակի. Ավելացվում է շաքարի փոխարեն

մեղր՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը՝

Նախ փոքր կաթսայի մեջ եռացրեք ջուրը, ապա նրա մեջ ավելացրեք կոճապղպեղը և քրքումը։ Կրակը ցածրացրեք ու թեյը եփեք ևս 10 րոպե։

Քամեք ու լցրեք բաժակի մեջ։ Մեղրն ավելացրեք ըստ ճաշակի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս