
«Ռեալը» կպատժի Բեյլին

«Ռեալ Մադրիդը» պատժամիջոցներ կսահմանի կիսապաշտպան Գարեթ Բեյլի նկատմամբ, քանի որ նա լքել է թիմի մարզադաշտը «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղի (0:2) ավարտից առաջ:
Ուելսցի ֆուտբոլիստը վնասվածք ուներ և հետևում էր խաղին տրիբունայից: Խաղի ավարտից 12 րոպե առաջ, երբ մադրիդցիները դեռ պարտվում էին 0:1 հաշվով, Բեյլը լքել է մարզադաշտը:
Մադրիդյան ակումբը ֆինանսական տույժի կենթարկի ֆուտբոլիստին, քանի որ խաղին չմասնակցող ֆուտբոլիստները իրավունք չունեն շուտ հեռանալ մարզադաշտից:
Սիրարփի Աղաբաբյան