
«Ինտերը» պատրաստվում է Պերիշիչին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»

Միլանյան ակումբը պլանավորում է խորվաթի վաճառքի հաշվին ծածկել իր աստղային ձեռքբերումները:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, միլանյան «Ինտերը» կարող է համաձայնել Իվան Պերիշիչին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: «Կարմիր սատանաները» բազմիցս հետաքրքրություն են ցուցաբերել խորվաթի նկատմամբ, բայց միլանցիները ոչ մի կերպ չէին համաձայնում բաց թողնել իրենց գլխավոր աստղերից մեկին:
Բայց հիմա ներաձուրիները պատրաստվում են բաց թողնել Պերիշիչին, որպեսզի ստանան ֆինանսական հնարավորություն պայքարելու մրցակիցների հետ և լինելու առաջինը հռոմեական «Լացիոյի» ֆուտբոլիստ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի համար մրցավազքում: Տվյալ գործողություններն «օձերը» պլանավորում են իրականացնել հաջորդ ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը