Բաժիններ՝

Նեյմարի հայրը Բրազիլիայում գաղտնի հանդիպել է «Բարսելոնայի» ներկայացուցչի հետ

Այս ամենից շուտափույթ տրանսֆերի հոտ է գալիս: Իսպանական աղբյուրները հայտնաբերել են, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարի հայրը գաղտնի հանդիպում է կազմակերպել «Բարսելոնայի» ներկայացուցիչ Անդրե Կարիի հետ Բրազիլիայում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հանդիպմանը ներկա է եղել հայտնի ֆուտբոլային գործակալ Պինի Զախավին:

2018թ. նոյեմբերին նման հանդիպում տեղի էր ունեցել նաև Լոնդոնում:

Անդրե Կարին կարևոր դեր է խաղացել 2013 թվականին Նեյմարի՝ «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելու ժամանակ:

Բրազիլացին ՊՍԺ տեղափոխվեց 222 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031