
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի, Արթիկի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վեդի-Լանջառ, Քուչակ-Ապարան և Լանջիկի ճանապարհահատվածներում գետնաբուք է:
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:
Արագածի և Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Քուչակ – Ապարան ճանապարհահատվածը դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն