Բաժիններ՝

Վրաերթ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհին, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կ. Շ.-ին (ծնված 1964 թ.):

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Կ. Շ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս