Երևանում մեքենան բախվել է սյանն ու շրջվել. վթարի հետևանքով 2 անչափահաս տղա հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Lexus մակնիշի 55 ՏՍ 525 համարանիշի ավտոմեքենայի վարորդը 4-րդ գյուղի 1-ին փողոցում` «Դերժավա» ընկերության հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 անչափահաս տղա մարմնական վնասվածքներ է ստացել, օպերատիվորեն դեպք վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել թիվ 3 մանկական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, ինչպես նաև, թե նրանցից ով է եղել վարորդը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Լրահոս