Բաժիններ՝

«Իտալիայում պետք է ավելի շատ ջանք գործադրեն ռասիզմի դեմ պայքարելու համար». Մաուրիցիո Սարի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրի «Ինտեր»-«Նապոլի» (1:0) խաղի ընթացքում Կալիդու Կուլիբալիի հասցեին հնչած ռասիստական արտահայտությունները:

Հիշեցնենք, որ երկրպագուների կողմից Կուլիբալիի հասցեին հնչած ռասիստական արտահայտությունների համար «Ինտերը» պատժվել է և առաջիկա երկու հանդիպումները կանցկացնի առանց հանդիսատեսի:

«Իտալիայում որոշ խնդիրներ կան ֆուտբոլում, հատկապես՝ «Նապոլիի» համար:

Երբ ես աշխատում էի այդ ակումբում, ընդհատվել են Հռոմում «Լացիոյի» և Գենուայում «Սամպդորիայի» հետ հանդիպումները:

Ես ցավում եմ Կուլիբալիի համար, նա հրաշալի մարդ է: Իտալիայում պետք է ավելի շատ ջանք գործադրեն ռասիզմի դեմ պայքարելու համար»,- Սարիին է մեջբերում ESPN-ը:

Պատրաստեց Անը Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31