
«Յուվենթուսը» հետաքրքրվում է Լուկակուով

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնվել է «Յուվենթուսի» հետաքրքրությունների շրջանակում:
Թուրինյան ակումբը հետևում է 25-ամյա հարձակվողի ելույթներին և դիտարկում է նրան՝ որպես Մարիո Մանջուկիչի երկարաժամկետ փոխարինող:
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել է 6 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը