Բաժիններ՝

«Ես ոչինչ չեմ հաղթել «Լիվերպուլի» հետ, վաղ է մտածել պայմանագրի երկարաձգման մասին». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը: Մարզչի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

«Չեմ ուզում այդքան առաջ գնալ: Եթե այդ մասին գրեն, շատերը կքննարկեն այդ թեման: Տվյալ պահին ամեն ինչ լավ է, բայց ես դեռ ոչինչ չեմ հաղթել:

Ես ոչինչ չեմ հաղթել, այդ պատճառով էլ պետք չէ մտածել, թե ինչ կլինի 2022 թվականին: Առջևում երկար ճանապարհ է: Եթե մենք ինչ-որ բան հաղթենք, ապա ամռանը կխոսեն, որ իմ հեռանալու ժամանակն է, քանի որ մենք այլևս ոչինչ չենք հաղթի: Եթե մենք չհաղթենք, այդ դեպքում նույնպես կխոսեն, որ ես պետք է հեռանամ:

Հիմա լավ ժամանակ է, իսկ մինչև 2022 թվականը դեռ շատ ժամանակ կա, այնպես որ, ես չպետք է այդ մասին մտածեմ: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, ապա մենք կքննարկենք այդ հարցը»,- Կլոպին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս