
«Չեմ կարող բացատրել երկրպագուների սուլոցները». Ռամոս

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է երկրպագուների սուլոցն «Ալ Աինի» դեմ (4:1) հանդիպման ընթացքում՝ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում:
«Չեմ կարող բացատրել երկրպագուների սուլոցները: Ես կարծում եմ, որ նրանք պետք է հարգեն ֆուտբոլիստներին:
Մենք հասանք նպատակին: Մեր թիմը ցանկանում էր ավարտել տարին՝ հաղթելով երրորդ աշխարհի առաջնությունում»,- նշել է Ռամոսը:
Սիրարփի Աղաբաբյան