
«Ինձ հաստատ չեն սպասում լավ տոներ». Անրի

Մոնակոյի գլխավոր մարզիչ Թիերի Անրին խոսել է «Գենգամայից» կրած պարտության մասին (0:2):
«Երեք խաղ է՝ մենք խաղում ենք մրցակցից վատ և ավելի քիչ հաղթելու ցանկությամբ:
Նման իրավիճակում տոներին արձակուրդ գնալն այնքան էլ լավ գաղափար չէ: Ինձ հաստատ չեն սպասվում լավ տոներ:
Գրողը տանի, մենք պետք է վերադառնանք և աշխատենք»,- ասել է Անրին:
«Գանգամայից» կրած պարտությունը (0:2) 19-րդ տուրում Անրիի թիմի 10-րդ պարտությունն էր վերջին 12 խաղերում:
Սրանից առաջ նույնքան պարտություն ֆրանսիական ակումբն ուներ վերջին 73 խաղերում:
Թիերի Անրիի գլխավորությամբ հաղթանակների տոկոսը 21.4 է (14 խաղ, 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 9 պարտություն):
Սիրարփի Աղաբաբյան