Բաժիններ՝

Նյու Յորքը սկսել է արագորեն դատարկվել

Նյու Յորքն սկսել են լքել միջին դասի մեծ թվով ներկայացուցիչներ: Այդ մասին գրել է New York Post-ը: Ինչպես նշվում է, բնակչության այդ մտահոգիչ արտագաղթը ցայտուն կերպով ցույց են տալիս բնակչության վերջին մարդահամարի տվյալները: Միջին հաշվով քաղաքը կորցնում է օրական 100 բնակիչ. մեկնողների թիվը մեծապես գերազանցում է ժամանողների թվաքանակը: Դա նաեւ կապված է հարկերի բարձրացման, ապրուստի ծախսերի մեծացման եւ տարբեր տեխնոլոգիական լուծումների ներդրման պատճառով աշխատավարձերի նվազման հետ:

Վերլուծաբանների տվյալներով՝ այդ ամենն ուժգնորեն հարվածում է միջին դասին, եւ արդյունքում դրա ներկայացուցիչները Նյու Յորքից հեռանում են այնպիսի չափերով, որպիսիք չեն եղել Մեծ դեպրեսիայի (1930-ական թվականներ) ժամանակներից ի վեր:
Այժմ քաղաքի բնակիչների 48 տոկոսը պատկանում է տարեկան 30-60 հազար դոլար եկամուտ ունուցող միջին դասին, 31 տոկոսն ավելի քիչ է վաստակում, իսկ 21 տոկոսը հարուստ է համարվում:

«Հարուստները Նյու Յորքում ավելի են հարստանում, աղքատներն իրականում նույնպես ավելի հարուստ են դառնում, բայց ոչ այնքան, որ անցնեն միջին դաս»,-նշում է Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի տնտեսագետ Փիթեր էռլը:

Այսպես, մասնավոր հատվածում մոտավորապես 175 հազար նոր աշխատատեղերից, որոնց ստեղծվել են 2007 թվականից, միայն 20 տոկոսից պակաս մասն է այնքան եկամուտ ստանում, որը համապատասխանում է միջին դասին, նշում Է փորձագետը:

Նրա խոսքով՝ անհիմն չէ կարծել, որ քաղաքում միջին դասի եկամուտները նույնիսկ ավելի արագ են նվազում, քան ԱՄՆ-ի մյուս խոշոր բնակավայրերում, հատկապես բնակարանների գների եւ ապրուստի ընդհանուր թանկության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս