
16-ամյա ՌԴ քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա ՌԴ քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։