Արագ բաղադրատոմս աշխատող մայրիկների համար. տորթ «5 գդալ»
Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
2. Շաքարավազ – 5 ճ/գ
3. Կաթի փոշի – 5 ճ/գ
4. Ալյուր – 5 ճ/գ
5. Սոդա – 1/3 չ/լ
6. Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Ձուն և շաքարավազը լավ հարել:
2. Ավելացնել մնացած բաղադրիչները, խառնել և լցնել նախապես յուղապատված տապակի մեջ, ինչն էլ դնել սառը ջեռոցի մեջ և 10-15 րոպե թխել 180 աստիճանում:
Խմորի մեջ ըստ ցանկության կարելի է ավելացնել կակաո, մեղր, չամիչ, ընկույզ: Կարելի է զարդարել մրգերով, շոկոլադե ջնարակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը