
Մարսելի մետրոյում գնացքը դուրս է ընկել ռելսերից. կան տուժածներ. La Provence

14 ուղեւոր է տուժել Մարսելի մետրոպոլիտենում ռելսերից գնացքի դուրս ընկնելու պատճառով: Այդ մասին հայտնել է La Provence թերթը:
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:30-ին), երբ շարժակազմը Մարսելի հարավում հեռանում էր «Սենտ-Մարգերիտ-Դրոմել» կայարանից: Միջադեպը տեղի էունեցել կոնտակտային համակարգի վնասվելու պատճառով:
Պատահարի հետեւանքով 14 մարդ վնասվածքներ են ստացել, նրանց բուժզննման են ուղարկել մերձակա հիվանդանոց: Պատահարի հետեւանքների վերացմամբ զբաղվում են փրկության ծառայության շուրջ 40 աշխատակիցներ:
Մարսելի տրանսպորտային ծառայությունը հայտարարել է, որ մետրոյի երկրորդ գծի չորս կայարանների միջեւ («Կաստելան»-ից մինչեւ «Սանտ-Մարգերիտ-Դրոմել») երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված է: Քաղաքային իշխանությունները գործի են դրել լրացուցիչ ավտոբուսներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: