Արդշինբանկը հայտարարում է «Ամանորյա» ավանդի մասին

Ամանորյա տոներին ընդառաջ Արդշինբանկն առաջարկում է ֆիզիկական անձ հաճախորդներին ներդնել գործող տոկոսադրույքից 1 տոկոսային կետով բարձր ԱՄՆ դոլարով ավանդ: Առաջարկը գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:

Արդշինբանկում ավանդ ձևակերպելու համար մասնաճյուղ այցելելը պարտադիր չէ, քանի որ Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածով հնարավոր է ներդնել, համալրել, նվազեցնել, երկարաձգել կամ խզել ավանդները հաշված վայրկյանների ընթացքում: Բանկ այցելության դեպքում բավական է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Արդշինբանկն առաջարկում է ցանկացած հաճախորդի նախասիրություններին համապատասխան ավանդատեսակներ՝ ավելացվող, ամենամսյա, եռամսյա, տարբեր գումարային և ժամկետային հնարավորություններով: Ընդ որում, կախված ներդրված գումարի չափից՝ Արդշինբանկի ավանդատուները ստանում են առողջության, արտերկիր մեկնողների բժշկական, ինչպես նաև դժբախտ պատահարներից ապահովագրություն:

«Ամանորյա» ավանդի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

***

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31