
Մադրիդը և Բարսելոնան պայմանավորվել են երկխոսություն պահպանել կատալոնական խնդրի կարգավորման շուրջ

Իսպանիայի եւ Կատալոնիայի իշխանությունները պարտավորվում են ջանքեր գործադրել եւ պահպանել երկխոսությունը տարածաշրջանային խնդրի կարգավորման համար: Այդ մասին հայտնել է ինքնավարության նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Էլզա Արտադին՝ ամփոփելով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի եւ Կատալոնիայի ղեկավար Կիմ Տորայի միջեւ դեկտեմբերի 20-ին Բարսելոնայում կայացած հանդիպման արդյունքները:
Արտադիի խոսքով՝ կենտրոնական եւ տարածաշրջանային կառավարությունները համակարծիք են եղել, որ գոյություն ունի «հակամարտություն Կատալոնիայի ապագայի շուրջ»: Մադրիդը եւ Բարսելոնան «հանձնառու են արդյունավետ երկխոսությանը»՝ միտված «քաղաքական այնպիսի առաջարկություն գտնելուն, որը կվայելի կատալոնական հասարակության լայն աջակցությունը», ճշտել է ինքնավարության նախարարների կաբինետի ներկայացուցիչը:
«Երկու կառավարություններն էլ պարտավորվում են աշխատել դրան հասնելու համար»,-նշե է Արտադին: Նա ընդգծել է, որ հունվարին հանդիպում կկայանա կենտրոնական եւ կատալոնյան նախարարների կաբինետի ներկայացուցիչների միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: