
Խաչապուրի, որն անպայման պետք է փորձել

Բաղադրիչներ
1. Ալյուր – 2 ճ/գ
2. Կոշտ պանիր – 200 գ
3. Ձու – 2 հատ
4. Սամիթ – 100 գ
5. Թթվասեր – 200 գ
6. Բուսական յուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել պանիրը, ձուն, թթվասերը, կտրատված սամիթը և ալյուրը: Հարել պետք չէ:
2. Տապակի մեջ բուսայուղ ավելացնել և լցնել պանրային զանգվածը:
3. Երկու կողմերից տապակել՝ մինչև ոսկեգույն կեղև կապի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը