Բազուկը՝ հիպերտոնիայի, ավելորդ քաշի, սակավարյունության դեմ, և՝ ոչ միայն
Բազուկն առանձնանում է մի շարք սննդարար նյութերի պարունակությամբ: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ այս բանջարեղենը հարուստ է A, C, PP, ինչպես նաև B խմբի վիտամիններով: Դրա բաղադրության մեջ մտնում են նաև այնպիսի կարևոր միկրոտարրեր, ինչպիսիք են քրոմը, երկաթը, պղինձը, ֆոսֆորը, ցինկը: Բացի այդ՝ բազուկը նաև նյութեր է պարունակում, որոնք հակաօքսիդանտ ազդեցություն են ունենում:
Կայքի հաղորդմամբ՝ բազուկով պատրաստված այս միջոցը կօգնի պայքարել մի շարք խնդիրների դեմ՝ դրական ազդելով սիրտ-անոթային, իմունային համակարգերի, աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Սակայն ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ առողջությանը չվնասելու համար:
Հիպերտոնիա: Ըմպելիքի բաղադրիչներն ակտիվ նյութեր են պարունակում, որոնք անհրաժեշտ են սիրտ-անոթային համակարգի աշխատանքի կարգավորման համար: Այդ հանքանյութերը կարևոր են հիպերտոնիայի դեմ պայքարում:
Աթերոսկլերոզ: Ըմպելիքի բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում նաև անոթների վրա: Դրանք ամրացնում են անոթները, օգնում դուրս բերել դրանցում կուտակված խոլեստերինը: Այս միջոցը կօգնի նաև լայնացնել անոթները, նվազեցնել թրոմբների առաջացման հավանականությունը:
Միզասեռական համակարգի հիվանդություններ: Բազուկի օգտագործմամբ պատրաստվող միջոցը միզամուղ ազդեցություն ունի, պայքարում է քարերի առաջացման դեմ: Բացի այդ՝ ըմպելիքը հարուստ է նյութերով, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն, ինչի արդյունքում կարող է օգտագործվել միզասեռական համակարգի օրգանների վարակների դեմ պայքարում:
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ: Պրոբիոտիկները կարևոր են նյութափոխանակության համակարգի աշխատանքի համար: Բազուկը կօգնի լավացնել նյութափոխանակությունը, աղիների աշխատանքը, ազատվել փորկապությունից, գազերից:
Ավելորդ քաշ: Այս միջոցի կալորիականությունը ցածր է, դրա բաղադրիչներն օգնում են արագացնել նյութափոխանակությունը, ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Սակավարյունություն: Բնական բաղադրիչներ պարունակող այս միջոցը նաև երկաթ է պարունակում, օգնում է պայքարել անեմիայի դեմ, ազատվել դրա հետևանքով նկատվող գլխապտույտից, թուլությունից:
Նյարդային համակարգի խնդիրներ: Ըմպելիքը կօգնի պայքարել անքնության, ինչպես նաև դեպրեսիայի դեմ: Կարող եք օգտագործել նաև գլխացավերի, ջղաձգումների դեպքում:
Պայքար վաղաժամ ծերացման դեմ: Բազուկը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ: Հակաօքսիդանտները պաշտպանում են մաշկի առողջությունը, պահպանում երիտասարդությունն ու առաձգականությունը: Դրանք ապահովում են նաև մազերի ու եղունգների առողջությունը:
Բաղադրիչներ
- 4 բազուկ
- 3 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը
Բազուկը մաքրեք, լվացեք, մանր կտրատեք:
Լցրեք տարայի մեջ, ավելացրեք սառը ջուր:
Տարան փակեք թանզիֆով: Դրեք մութ վայրում:
Բազուկը՝ հացով. բաղադրիչներ
- 2 մեծ բազուկ
- տարեկանի չոր հաց
- 4 լիտր ջուր
- 5 ճաշի գդալ շաքար:
Պատրաստման եղանակը
Բազուկը մաքրեք, լվացեք, անցկացրեք քերիչով: Լցրեք տարայի մեջ, ավելացրեք շաքարը:
Մանրացրած հացը և ջուրն ավելացրեք մյուս բաղադրիչներին:
Տարան փակեք թանզիֆով: Դրեք տաք վայրում, թողեք 4 օր:
Հարկավոր է պարբերաբար փոխել թանզիֆը:
Ըմպելիքը պահեք սառնարանում:
Ուշադրություն: Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Խուսափեք դրա օգտագործումից աղեստամոքսային տրակտի խնդիրների, գաստրիտի, հոդերի հիվանդությունների, հիպոտոնիայի դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը