Մի պահ արձանագրված աշխուժացումից հետո անշարժ գույքի շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ աշխուժություն է տիրում, վերջին շրջանում այստեղ սկսել են ի հայտ գալ մտահոգիչ երեւույթներ։

Հատկապես առք ու վաճառքի ոլորտում։

Մասնավորապես պասիվացել է մայրաքաղաքի անշարժ գույքի շուկան։ Առք ու վաճառքի գործարքները, որոնք շուկայի հիմնական բնութագրիչներից են, հոկտեմբերին ոչ միայն չեն ավելացել, այլեւ կրճատվել են։ Ընդ որում՝ ոչ թե նախորդ ամսվա, ինչը որոշակի սեզոնային երեւույթների հետեւանք կարող է լինել, այլ նախորդ տարվա համեմատ։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա հոկտեմբերին Երեւանում 2,6 տոկոսով ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել։ Վարչական շրջանների մեծ մասում գործարքները կրճատվել են։ Առանձին դեպքերում նվազումը կտրուկ է. ասենք, Արաբկիրում անշարժ գույքի առք ու վաճառքը պակաս է եղել 37, Նուբարաշենում՝ 25, Քանաքեռ-Զեյթունում՝ 15 տոկոսով։

Պասիվացման միտումը հոկտեմբերին արտահայտվել է նաեւ մայրաքաղաքի բնակարանային շուկայում։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առք ու վաճառքի գործարքները կրճատվել են 1,5 տոկոսով։ Այս պայմաններում, թե ինչ աննախադեպ աշխուժության մասին է խոսում կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, դժվար է ասել

։ Ակնհայտ է, որ մի պահ արձանագրված աշխուժացումից հետո շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է։ Տեւական ժամանակ տիրող անկումային տրամադրություններից հետո տարեսկզբին մայրաքաղաքի բնակարանային շուկան հազիվհազ կարողացավ դուրս գալ այդ վիճակից։ Դրական սպասումները խորացան նաեւ իշխանափոխությունից հետո։ Սակայն կարճ ժամանակ անց պատկերը դարձյալ սկսել է փոխվել։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս