
Կարգավորվող ընկերությունները ՀԾԿՀ-ին միլիոններ են վճարում

Էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հաջորդ տարի կվճարեն 798.36 մլն դրամ: Այս մասին որոշումը ՀԾԿՀ-ն նախատեսում է ընդունել առաջիկա նիստում՝ դեկտեմբերի 19-ին:
Այդ գումարը հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարն է, որի տարեկան դրույքաչափերն ու ընկերությունների անվանական կազմը հաստատում է հանձնաժողովը: Այն հաշվառման է վերցրել 19 ընկերություններ, որոնցից ամենամեծ վճարը մուծում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը՝ 272.18 մլն դրամ, և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 260.39 մլն դրամ: