Բաժիններ՝

Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը

Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը կայացել է «Բատոնիս ցիխե»-ում (Պարոնի ամրոց)՝ Իրակլի Երկրորդ թագավորի (1720-1798) նստավայրում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Ես՝ Վրաստանի նախագահս, Աստծո և ժողովրդի առջև հայտրարում եմ, որ կպահպանեմ երկրի սահմանադրությունը և անկախությունը, նրա միասնությունն ու անբաժանությունըմ բարեխղճորեն կկատարեմ նախագահի պարտականությունները, հոգ կտանեմ քաղաքացիների անվտանգության և նրանց բարօրության, իմ ժողովրդի և հայրենիքի վերածննդի և փառքի մասին»,- նշել է 66-ամյա Զոււրաբիշվիլին երդմնակալությանը։

Արարողությանը ներկա են եղել տեղացի և օտարերկրացի 1800 հյուր, այդ թվում՝ 55 երկրների պատվիրակություններից։ Ֆրանսիայի պատվիրակությունը, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ, գլխավորել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Հայաստանը ներկայացրել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

Արարողությունն անցել է Վրաստանի իշխանությունների, հոգևոր դասի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս