Բաժիններ՝

Apple-ն Օսթինում ավան կստեղծի 1 մլրդ դոլարով և նոր գրասենյակներ կբացի ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում

Apple Inc.-ը մտադիր է Օսթինում (Տեխասի նահանգ) զգալիորեն ավելացնել գործառությունները եւ 1 միլիարդ դոլար կուղղորդի այդ քաղաքում ավանի կառուցման համար։

Բացի դրանից, Apple-ը երեք տարվա ընթացքում նոր գրասենյակներ կբացի Սիեթլում, Սան Դիեգոյում եւ Կալիֆոռնիայի Քալվեր Սիթիում, ինչպես նաեւ կընդլայնի գործառությունները Միացյալ Նահանգների մի շարք այլ քաղաքներում, ներառյալ Փիթսբուրգը, Նյու Յորքը, Բոուլդերը (Կոլորադոյի նահանգ), Բոստոնը եւ Փորթլենդը, ասված է ընկերության հայտարարության մեջ:

2018 թվականին Apple-ը 6 հազար աշխատատեղ է ստեղծել ԱՄՆ-ում, եւ ներկայում նրա ծառայողների թիվն ԱՄՆ-ի 50 նահանգներում կազմում է 90 հազար: Այս տարվա հունվարին ընկերությունը հայտարարել էմինչեւ 2023 թվականն ԱՄՆ-ում 20 հազար աշխատատեղ ստեղծելու մտադրության մասին:

Օսթինում Apple-ի նոր ավանը՝ 133 ակր տարածությամբ, մեկ մղոնից էլ պակաս հեռավորության վրա է այդ քաղաքում ընկերության գործող գրասենյակից: Ներկայում Օսթինում Apple-ի աշխատակիցների թիվը կազմում Է ավելի քան 6 հազար, եւ նոր ավանում, բացի նրանցից, կտեղավորվի եւս շուրջ 5 հազար մարդ: Ընդհանուր առմամբ ավանը կարող է տեղավորել 15 հազար աշխատակիցների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս