Իրանում նավթի հանույթը նվազագույն ցուցանիշն է արձանագրել 2016 թվականից ի վեր
Իրանում նավթի արդյունահանումը նոյեմբերին նվազագույն ցուցանիշն է արձանագրել 2016 թվականի հունվարից ի վեր՝ պակասելով օրական մինչեւ 3,01 մլն բարել: Այդ մասին ասված է էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) դեկտեմբերյան զեկույցում:
«Իրանում նավթի հանույթը կրճատվել է օրական 310 հազար բարելով՝ մինչեւ օրական 3,01 մլն բարել, քանի որ Իրանի հաճախորդները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կրճատել են գնումները: Արդյունահանումը նվազագույն ցուցանիշին է հասել 2016 թվականի հունվարից ի վեր, երբ չեղարկվեցին Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները, իսկ տարեկան արտահայտությամբ այն նվազել է օրական 840 հազար բարելով»,- նշվում է զեկույցում:
ԷՄԳ-ն նշում է, որ իրանական նավթի արտահանումը ամսական արտահայտությամբ ընկել է օրական 550 հազար բարելով՝ մինչեւ օրական 1,28 մլն բարել: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժիչ հռետորաբանության սկսվելու պահից Իսլամական Հանրապետությունում նավթ արդյունահանումն ընկել է օրական 1,4 մլն բարելով: