Բաժիններ՝

Կենդանակերպի 6 նշան, ովքեր բոլորին ամեն ինչում նախանձում են

Ցուլ: Պաշտում են գեղեցիկ ու թանկ իրեր, այդ պատճառով այնքան էլ դրական զգացողություններ չեն ունենում, երբ մյուսներն ունեն այն, ինչ իրենք են ցանկանում: Միևնույն ժամանակ, նախանձը կարող է լավ մոտիվացիա դառնալ Ցուլերի համար. նրանք ակտիվորեն կգործեն՝ ցանկալիին հասնելու համար:

Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մակերեսային են, ոչ անկեղծ: Իրենց ունեցածի համար շնորհակալ լինելու փոխարեն՝ Երկվորյակները կարող են կենտրոնանալ նրա վրա, ինչ ունեն մյուսները: Դա նրանց հաճախ ստիպում է իրենց անհաջողակ զգալ: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հաջողվում է «առաջ անցնել» ինչ-որ մեկից, նրանք իրենց ավելի լավ ու բավարարված են զգում:

Կույս: Նախանձում են մարդկանց, ովքեր ունեն ամեն ինչ: Նույնիսկ սոցիալական ցանցերը կարող են նախանձի պատճառ դառնալ. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին տհաճ է իմանալ, որ ինչ-որ մեկն ավելի հաջողակ է, ավելի վառ ու հագեցած կյանք է վարում: Կույսերը հաճախ են դատում մարդկանց ու թեև չեն խոստովանում, դա ևս նրանց նախանձի արդյունքն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են մտածում՝ ինչու են այդքան ջանասիրաբար աշխատում, բայց ավելի անարժան մարդիկ իրենցից լավ են ապրում:

Կշեռք: Որպես կանոն՝ Կշեռքները զգացողություն են ունենում, որ բավարար չեն աշխատում հաջողության հասնելու համար, ինչը նրանց ստիպում է նախանձել մարդկանց, ովքեր հստակ հասկանում են իրենց նպատակները և քայլում դրանց հասնելու ճանապարհով: Դա վշտացնում է նրանց, ստիպում կանգ առնել: Կշեռքներն իրենց փակուղում են զգում և չեն հասկանում՝ ինչ անել, ինչ գործողություններ ձեռնարկել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց տաղանդներն ու կարողությունները գնահատվեն, նախանձում են մարդկանց, ովքեր հաջողակ են և ում վերաբերյալ կարծում են, թե արդյունքի են հասել հեշտությամբ և առանց արժանիքի:

Կարդացեք նաև

Կարիճ: Կարիճները նյութական իրերի առնչությամբ նախանձ չեն զգում, բայց նախանձում են մյուսների հաջողություններին, բնավորության առանձնահատկություններին ու ստեղծագործական կարողություններին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են նախանձել շփվող, սառնասիրտ, հիշաչար չլինելու կարողություններին: Բացի այդ՝ Կարիճները կարող են նախանձել մյուսների զուգընկերներին, հատկապես, եթե միշտ երազել են այդպիսի զուգընկերոջ մասին: Հարկավոր է զգուշանալ, եթե Կարիճները նախանձում են, կարող են առանց գիտակցելու փորձել ամեն կերպ ցավեցնել ձեզ:

Այծեղջյուր: Չեն ցանկանում նախանձել մյուսներին, բայց երբեմն դա վեր է իրենց ուժերից, հատկապես, երբ կարծում են, թե որևէ մեկը հասել է հաջողության, հանուն որի իրենք այդքան ջանասիրաբար աշխատել են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կձգտեն վերափոխել իրենց էներգիան և այն օգտագործել իրենց գերազանցելու համար: Որպես կանոն՝ հստակ պատկերացնում են՝ ինչ են ուզում, ամբողջ ուժով փորձում հասնել դրան:

Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս