Բաժիններ՝

Լյուքսեմբուրգը կդառնա անվճար հանրային տրանսպորտով աշխարհի առաջին երկիրը. The Guardian

Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որտեղ հանրային տրանսպորտով երթեւեկությունն անվճար կլինի:

Հաջորդ տարվա ամռանից, վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ, որը գլխավորում է Կսավիե Բետելը, չեղյալ է հայտարարվում վճարը տրանսպորտի բոլոր տեսակներով երթեւեկության համար, ներառյալ ավտոբուսները, տրամվայները եւ մերձքաղաքային գնացքները:

Բացի այդ, ինչպես նշում է The Guardian թերթը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրացույցում, ինչպես խոստացել են իշխանությունները, կհայտնվի եւս երկու տոնական օր:

Լյուքսեմբուրգի իշխանությունների այս որոշումը, հաղորդագրության համաձայն, ընդունվել է ճանապարհներին խցանումների անչափ սուր խնդրի ֆոնին: Բուն մայրաքաղաքում բնակվում է 110 հազար մարդ, ամբողջ դքսության բնակչությունը կազմում է 600 հազար մարդ:

Սակայն օրական Լյուքսեմբուրգ աշխատանքի է գալիս մի քանի հարյուր հազար մարդ հարեւան երկրնեից՝ Գերմանիայից եւ Ֆրանսիայից, ինչի հետեւանքով ճանապարհներին, նախեւ առաջ մայրաքաղաքի, երթեւեկությունը կանգ է առնում երկար ժամանաով, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս