Բաժիններ՝

Facebook-ը կթույլատրի ստեղծել սոցցանցում առկա ծառայությունները կրկնորդող հավելվածներ. TechCrunch

Facebook-ի տնօրենությունը կողմնակի ընկերություններին թույլ կտա սոցցանցի հիմքի վրա ստեղծել հավելվածներ, որոնք մրցակցություն կկազմեն այնտեղ արդեն գործող ծառայություններին եւ գործառույթներին: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է TechCrunch ճյուղային պորտալը:

Ինչպես պարզաբանում է պորտալը, անցյալում սոցցանցի տնօրենությունը մեկ անգամ չէ, որ սահմանափակումներ է մտցրել կողմնակի մշակողների հավելվածների նկատմամբ, որոնք զգալի չափով նման էին արդեն Facebook-ում առկա ծառայություններին:

Ինչպես նշում է հրատարակությունը, հիշյալ արգելքի վերացումն «էապես կնվազեցնի այն ռիսկերը», որոնք կապված են Facebook-ի հիմքի վրա հավելվածների մշակման հետ: Բացի դրանից, դա սոցցանցն ավելի շահավետ լույսով կներկայացնի կարգավորող մարմինների աչքին: «Բոլոր նրանք, ովքեր Facebook-ին մեղադրում են իր գերիշխող դրության չարաշահման մեջ, կզրկվեն փաստարկներից մեկից»,- արձանագրված է նյութում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31