9-ամյա տղան Եղիսաբեթ Բ-ի հետ հանդիպմանն այնպես է տպավորվել, որ դռնից դուրս է սողացել
Պատանի բրիտանացի Նաթան Գրանտն այնպես է տպավորվել՝ տեսնելով 92-ամյա թագուհուն, որ «Ցտեսությու՜ն» բացականչություններով ծլկել է տեղից: Այդ մասին գրել է telegraph.co.uk.-ը:
Եղիսաբեթ Բ-ն այցով ժամանել է Բրիտանիայի հնագույն մանկական բարեգործական կազմակերպություն՝ Coram, որտեղ նրան է ներկայացվել նաեւ իննամյա Նաթանը: Բայց տղան յուրովի է արձագանքել թագուհու հետ հանդիպմանը:
Նա նրբորեն սահել է հետեւում կանգած մեծահասակների միջով եւ սողեսող սուրացել դեպի մոտակա դուռը, որտեղ, արդեն սիրտ առնելով, գոչել է. «Առա՜յժմ»: Ինչով ծիծաղեցրել է ներկաներին: Իսկ Եղիսաբեթ Բ-ն, որպես իսկական լեդի, շարունակել է ողջունել հավաքվածներին: