
Պլատինե զարդերիզով երկնագույն ադամանդը դարձել է Նյու Յորքի աճուրդի ամենաթանկ լոտը

Վառ երկնագույն ադամանդը դեկտեմբերի 5-ին 18,3 միլիոն դոլարով վաճառվել Նյու Յորքի Cristie՚s-ի թանկարժեք քարերի եւ ոսկերչական իրերի աճուրդում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են աճուրդային տան մամուլի ծառայությունում:
Սկզբնապես պլատինե զարդերիզով՝ 8,08 կարատ այս վառ ադամանդը գնահատվել էր 13 – 18 միլիոն դոլար:
Արժեքով աճուրդի երկրորդ լոտը դարձել է պլատինից եւ վարդագույն ոսկուց պատրաստված մանյակը՝ 15,56 կարատ հազվագյուտ վարդագույն ադամանդով, այն վաճառվել է 9,5 միլիոն դոլարով:
Ինչպես հայտնել են աճուրդային տանը, հազվագյուտ թանկարժեք իրերի՝ դեկտեմբերի 5-ին կայացած աճուրդի ընթացքում ստացված ընդհանուր գումարը կազմել է 69,2 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: