Բաժիններ՝

Forbes-ը տարվա ամենազդեցիկ կին է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել է Forbes հանդեսի վարկածով 2018 թվականի հարյուր ամենազդեցիկ կանանց վարկանիշը։

Երկրորդ եւ երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Հրատարակությունը հիշեցնում է, որ Մերկելը, որը կանցլերի պաշտոնն զբաղեցնում է 2005 թվականից, չի վերընտրվելու 2021 թվականին, բայց ընդսմին դեռեւս «մնում է Եվրոպայի դե ֆակտո ղեկավարը»:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել է վարկանիշի 49-րդ տեղում՝ առաջ անցնելով ամերիկացի երգչուհի Բեյոնսեից (50-րդ տեղ) եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիից (67-րդ տեղ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս