«Հայաստանն ու Բելառուսը պետք է ամրապնդեն գիտական համագործակցությունը». Արմեն Սարգսյան

Հայաստանը և Բելառուսը պետք է ակտիվացնեն գիտական համագործակցությունը թվային և լազերային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, միջուկային էներգիայի օգտագործման և դեղագործության ոլորտներում: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:

Արմեն Սարգսյանի կարծիքով` հեռանկարային ուղղությունների թվում են նաև կենսատեխնոլոգիայի, գենետիկայի, էլեկտրոնիկայի, սննդի արտադրության ոլորտներում հետազոտությունները: «Այս ուղղություններով մենք կարող ենք միասին ուղիղ աշխատել»,- ընդգծել է նախագահը:

Արմեն Սարգսյանը տպավորվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի գիտական գործունեության արդյունքներով, հատկապես, տիեզերական հետազոտության, օբյեկտների, արտադրանքի և ծառայությունների ավտոմատ նույնականացման, էլեկտրոնիկայի ոլորտներում: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում` 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին: «Մեր երկրների գիտությունների ակադեմիայի միջև բարեկամությունը ունի հսկայական արժեք»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031