Վթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները տուժածներին՝ վարորդներ Ա. Ա.-ին (ծնված 1955 թ.) և Ա. Հ.-ին (ծնված 1981 թ.) և «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Օ.-ին (ծնված 1994 թ.) ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենայի մոտ: Վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս