
«Հիմա ես կենտրոնացած եմ միայն «Միլանի» պրոբլեմների վրա». Ջենարո Գատուզո

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պնդում է, որ չի անհանգստանում հնարավոր հեռացման պատճառով:
«Դուք ի՞նչ է, ենթադրում եք, որ ես մտածում եմ՝ ինչպե՞ս փրկեմ ինձ: Ես չեմ անհանգստանում իմ աշխատանքի համար և չեմ մտածում ինձ փրկելու մասին:Ես կենտրոնացած եմ միայն այն բանի վրա, թե ինչպես լուծեմ թիմի պրոբլեմները, եթե ակումբն ինձ շանս տա շարունակել աշխատանքը:
Ավելի վաղ, ես արդեն ասել եմ, որ որպես մարզիչ ես անհանգստանալու բան ունեմ և շատ բան կա, ինչը պետք է շտկվի: Ինձ բարդ աշխատանք է սպասվում և ես զգում եմ պատասխանատվություն մեր թույլ ելույթների համար»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
«Միլանն» 8 տուրերից հետո գտնվում է իտալական Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում և հետ է մնում Չեմպիոնների լիգայի գոտուց 6 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը